Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, քամին արեւելյան՝ մինչեւ 3-8 մ/վրկ. ուժգնությամբ:

Շաբաթ օրը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, կիրակի նույնքան կբարձրանա:

Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ 16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+15,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+15, 

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+15, 

Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +9+14,

Տավուշում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +11+16,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,  

Արարատում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+15, 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+18, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+15,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+15: