Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ռուսաստանի Կուրգան քաղաքի հաշտարար դատարանի շենքում քաղաքացին երեք ռումբ է պայթեցրել: Բազմաթիվ զոհերից հաջողվել է խուսափել դատական կատարածուների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ըստ նախնական տվյալների՝ նախկինում դատված քաղաքացի Վդովինը անցել էր դատական կատարածուների անցակետը եւ նրանց կողմից ձերբակալվելու պահին ՌԳԴ-5 երեք ռումբ պայթեցրել», - ասել է Ռուսաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա նշել է, որ ստացված վնասվածքներից վախճանվել են Վդովինը եւ դատական կատարածու Միխայիլ Մալիննիկովը, մարմնական վնասվածքներ է ստացել երկու մարդ: Միջադեպի պահին շենքում 13 մարդ է եղել:
Հաղորդվում է, որ Վդովինը դժգոհ է եղել իր նկատմամբ դատարանի կայացրած վճռից: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ տղամարդը ռումբ էր պայթեցրել Կուրգանի հաշտարար դատարանում:




























