Ուկրաինան անում է ամեն բան՝ ԵՄ հետ ասոցացման ռիսկերը նվազեցնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտարարել է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ ԵվրԱԶԷՍ-ի հետ համագործակցության հարցերով նախարարների կաբինետի լիազաորված անձը՝ Վալերի Մուտինը:
Նրա խոսքով՝ «ասել, որ այնտեղ ամեն բան հարթ է լինելու, եթե ստորագրենք, կամ չստորագրենք, մենք այսօր չենք կարող. պրակտիկան ցույց կտա»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինան նոյեմբերին ծրագրում է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր կնքել: Միաժամանակ Ուկրաինային Մաքսային միություն են հրավիրում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:




























