Երեւանի էլցանցում վերացնում են համակարգային խնդիրը եւ համաքաղաքային անջատումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քիչ անց, հավանաբար 1 ժամվա ընթացքում, նախարարությունը կտեղեկացնի անջատման վայրերի, ծավալների, պատճառների եւ խնդրի վերացման ժամկետի մասին: Ցանցում ծագած համակարգային խնդրի վերացման ուղղությամբ աշխատում է Էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն: Որոշ թաղամասերում հոսանքն արդեն վերականգնվել է:
Մերձքաղաքային գյուղերից Զովունիում եւ Պռոշյանում այժմ հոսանք կա. Զովունիում այն միացրին որոշակի անջատումից հետո:





























