Երեւանի մետրոյի հոսանքի մատակարարումը րոպեներ առաջ լիովին վերականգնվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը: Ըստ նրա, որոշ ժամանակով կայարոններում անջատվել էր լուսավորությունը, վերացվում էին խնդիրները բարձրավոլտ էներգամատակարարան հետ՝ գնացքների շարժման համար: «Որոշ նդիրներ ծագել էին, սակայն մի քանի րոպե առաջ էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Նման խնդիրներում մենք՝ բոլորի համար աննկատ, անցնում ենք ռեզերվային սնուցման համակարգի եւ աշխատում րոպե առաջ վերացնել խաթարումը, եթե դա մեր ուժերում է», - նշեց Ն. Վարդանյանը: