Թուրքիայի Քութահյա նահանգում 35-ամյա կինը կենդանի-կենդանի թաղել է արտամուսնական կապից ծնված երեխային։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քութահյա նահանգի Աքդաղի շրջանում ապրող 35-ամյա Օ.Չ.-ն արտամուսնական կապից լույս աշխարհ եկած նորածին երեխային տարել է շրջանին կից անմարդաբնակ տարածք եւ 60 սմ խորությամբ փոսի մեջ թաղել։
Դեպքի վայր մեկնած ժանդարմերիայի ուժերը փորել եւ հանել են երեխայի դիակը եւ ուղարկել դատաբժշկական փորձաքննության։
Դեպքի մասին հայտնի էր դարձել, երբ մի քաղաքացի զանգահարել եւ տեղեկացրել էր տեղի ունեցածի մասին։





























