Խոզերը երազում են, կարողանում են հրահանգով նստել, սիրում են խաղալ գնդակով, երաժշտություն լսել եւ կարող են մերսումից հաճույք ստանալ: Նրանք խռխռացնելու, ճղճղոցի 20 ձեւ գիտեն:
Farm Sanctuary ամերիկյան կազմակերպությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական կենդանիներով, մի նախագիծ է սկսել, որը նպատակ ունի հայտնել, որ խոզերը, կովերը, ոչխարները եւ հավերը բնավ էլ հիմար չեն շներից ու կատուներից: Կենդանիների պաշտպանները կհավաքեն գյուղատնտեսական կենդանիների ինտելեկտուալ կարողությունների գիտական ուսումնասիրությունների արդյունքները եւ դրանց մասին կպատմեն սոցցանցերում, YouTube –ում եւ այլ ռեսուրսներում:
«Այս նախագիծը ստեղծվել է սննդի մեջ օգտագործվող կենդանիների մասին պատկերացումները մարդկանց մոտ փոխելու համար, ասում է Էմորիի համալսարանի հոգեբան Լորի Մարինոն, հաղորդում է Geo.ru-ն:
Farm Sanctuary կայքում կարելի է նաեւ իմանալ, որ կովերը կարողանում են ընկերություն անել, հավերը կարող են գտնել լաբիրինթոսից ելքը եւ ապագա գուշակել, իսկ ոչխարները հիշում են վերջին երկու տարվա ընթացքում տեսած մարդկանց դեմքերը:
Հոգեբաններ Մեթյու Ռաբին եւ Սթիվեն Հայնը կարծում են, որ այս տեղեկատվական քարոզչությունը շատերին կստիպի հրաժարվել միս ուտելուց:





























