«Վրացական երազանքի» քաղխորհուրդը, որը կազմված է վեց կուսակցություններից, միաձայն աջակցել է վարչապետի պաշտոնի համար Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած  թեկնածուին:  Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտնել է պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին:

Նա նաեւ նշել է, որ ապագա վարչապետը գործող  կառավարության կազմից է: Սակայն նրա անունն առայժմ գաղտնի է պահվում:

«Գռուզիա  Online»-ը հայտնում է, որ թեկնածուի անունը կհրապարակվի օրվա երկրորդ կեսին` խորհրդարանական մեծամասնության հետ Իվանիշվիլիի հանդիպումից հետո:

Տեղի լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` վարչապետի պաշտոնում կառաջադրեն ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, Իվանիշվիլին պաշտոնը լքելու է նոյեմբերի 24-ին: