27 հազար դեպք գոյությունի ունի, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդանշական արժեքի դիմաց՝ 1 լարիով, վաճառել է պետական սեփականությունը կամ անհատույց փոխանցել է այն: Այդ մասին նոյեմբերի 1-ին «Ռուսթավի 2» հեռուսատալիքի եթերից հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:

Կբիլաշվիլու խոսքով՝ ֆինանստնտեսական գործունեության հետ կապված բազմաթիվ դեպքեր գտնվում են հետաքննության փուլում, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:

«Օրինակ, գոյություն ունի 27 հազար դեպք, երբ նախագահը խորհրդանշական 1 լարիի դիմաց վաճառել է պետական սեփականությունը կամ պարզապես անհատույց փոխանցել է այն: Բնականաբար, դա չի նշանակում որ 27 հազար անգամ հետաքննություն կանցկացվի, սակայն կան գործեր, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կապված այն հանգամանքի հետ, որ դրանց սեփականաշնորհումը ծնում է նպատակահարմարության հարց: Պետական ունեցվածքի տնօրինումը նախագահի օրինական իրավունքն է, սակայն, եթե պարզվի, որ հիմքում հանցավոր նպատակներ են, այդ դեպքում անօրինական է»,- հայտարարել է Կբիլաշվիլին: