Ժողովրդական դիվանագիտությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե պաշտոնական մակարդակով որոշակի երկխոսություն գոյություն ունի: Այս մասին նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը:

Անդրադառնալով ժողովրդական դիվանագիտության մեջ ՀԿ-ների դերին` նա նշել է, որ թեեւ ժողովրդական դիվանագիտությամբ ղարաբաղյան հարցը չի լուծվի, իրենց կազմակերպությունը շարունակում է ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությունը:

«Թուրքիայի դեպքում բոլորովին այլ է. Այնտեղ կան շրջանակներ, որոնք հետաքրքրված են քաղաքական որոշակի խնդիրների լուծմամբ», - ընդգծել է Բորիս Նավասարդյանը:

Շատ դեպքերում, ըստ նրա, հասարակական կազմակերպություններին մեղադրում են այն բանում, որ դրանք քննադատում են պետությանը: Սակայն հասարակական կազմակերպությունները պետք է մեր իշխանություններին օգնեն միջազգային մակարդակով հասնել «բարձր գնահատականների»», - կարծում է Բորիս Նավասարդյանը:

Նա նաեւ ափսոսանքով նշել է, որ հայ հասարակությունը դժվար է հասկանում, թե ինչով են զբաղվում հասարակական կազմակերպությունները:  Մեր հասարակությունը միանշանակ է ընդունում միայն իշխանության եւ ընդդիմության գործողություններրը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am