«Մարդագայլերի» անսովոր ընտանիքում փոքրիկ աղջիկ է ծնվել, որտեղ կանայք ժառանգում են հազվագյուտ մուտացիոն գեն՝ այպես կոչված մարդագայլի համախտանիշ, հաղորդում է The Daily Mail-ը:

Ծնված օրից փոքրիկի մարմինը ծածկված է սեւ մազերով, ինչպես գայլերի մոտ: Նա ծնողներից ժառանգել է գեն, որն իրեն մյուս երեխաներից տարբեր է դարձնում:

Մարդագայլների ընտանիքում, ինչպես համագյուղացիներն են անվանում, շատ կին ներկայացուցիչներ ունեն այս համախտանիշը: Նրանց մարմինը ոտքից գլուխ պատված է մազերով, իսկ ոմանք նույնիսկ բեղեր ունեն, մազեր մեջքին կամ դեմքին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Աշխարհում մոտ 100 մարդ է հաշվում, որոնք ծնվում են գենետիկ այսպիսի խանգարումներով, որոնց բժիշկները անվանում են Վերվոլֆի համախտանիշ:

Ահա եւ փոքրիկը, ով ծնվել է հնդկական ընտանիքում, շատ է տարբերվում մյուս երեխաներից: Չնայած նրան, որ մարմինը պատված է մազերով, բժիշկները վստահեցնում են, որ փոքրիկը միանգամայն առողջ է: Աղջկա ծնողները համարում են, որ իրենց դստերն «ընտրել է աստված ու նշան է դրել», նրան վերաբերում են սիրով ու ընդունում այնպես, ինչպես որ կա: