Սարալանջի փողոցում երեկ` նոյեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում 20-ամյա Արման Արայիկի Անդրեասյանն իր կողմից վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ՝ 32-ամյա Արման Սուրենի Աբրահամյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենային: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Բախման հետեւանքով «Նիվա»-ի վարորդ Արման Անդրեասյանը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ի տեղեկություններով Արման Անդրեասյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ Արման Աբրահամյանը, աշխատում է «Դերժավա» ընկերությունում՝ որպես տնօրեն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























