«ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 3-ին, ժամը 04.30-ին, Երեւանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի դիմաց բախվել է ծառի:
Պատահարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենան Մրգաշատ-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում, բենզալցակայանի մոտ, իրար են բախվել «Տոյոտա», «Օպել Օմեգա» եւ «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «Դեու»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:





























