2011թ. «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո կայանում առայսօր ռադիացիայի արտահոսք է տեղի ունենում: Ալյասկայի համալսարանի գիտնականները մտահոգված են այն առթիվ, որ վարակված ջուրը հասել է նահանգի արեւմտյան ափ եւ տարածվում է հյուսիս:
Ռադիացիան կարող է մեծ վնաս հասցնել Ալյասկայի առափնյա հատվածի բնակիչներին, հայտնում է Global Research-ը:
Գիտաշխատողներն ասում են, որ վարակվածության աստիճանը դեռ ծայրահեղ չէ: Սակայն խնդիրն այն է, որ ճապոնացի գործընկերները ընթացիկ տվյալներ չեն ներկայացնում արտահոսքերի մասին, այլ հայտնում են դիտարկման տվյալները` այն անցկացնելուց հետո: Այդպիսով, հնարավոր չէ ոչինչ կանխատեսել, հաղորդում է Russia Today-ը:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը տեղի էր ունեցել 2011թ. մարտի 11-ին` Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Դրանից հետո այն շահագործող TEPCO ընկերությունը մինչ այժմ չի կարողանոմ վերացնել վնասված ռեակտորից ռադիացիայի արտահոսքը: Վթարը ամենախոշոր աղետն էր Չերնոբիլի ԱԷԿ-ի տեխնածին աղետից հետո:





























