Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որից պահանջում են հրաժարական տալ ենթադրյալ թմրավաճառի հետ կապերի եւ հասարակական միջոցառումների ժամանակ անհարիր վարքի պատճառով, ներողություն է խնդրել հարբեցողության համար եւ խոստացել փոխվել: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Newstalk 1010 ռադիոկայանի եթերում:
Ռոբ Ֆորդը ներողություն է խնդրել, մանավորապես, որ Տորոնտոյի քաղաքային փառատոնին հայտնվել է հարբած վիճակում: Բացի այդ, նա խոստովանել է, որ «թեթեւակիորեն կորցրել է վերահսկողությունը» Սուրբ Պատրիկի օրը, երբ լրատվամիջոցների հաղորդմամբ, նրան ոչ սթափ վիճակում տեսել էին քաղաքային վարչակազմում: Այդ առնչությամբ Ֆորդը խոստացել է հետայսու հարբել տանը, փոխանցում է « Lenta.ru»-ն:





























