Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում՝ Ուգանդայի հետ սահմանին, ծանր մարտեր են սկսվել կառավարական զորքերի եւ М23 խմբավորման միջեւ:
BBC-ի թղթակիցը հայտարարել է, որ մարտական գործողությունները ստիպել են հազարավոր փախստականների անցնել սահմանն ու հեռանալ Ուգանդա:
Նրա տվյալներով՝ ապստամբները վերսկսել են կառավարական զորքերի ուղղությամբ հրաձգությունը՝ փորձելով հետ վերադարձնել ռազմաբազան, որը մեկ շաբաթ առաջ գրավել էր կառավարական բանակը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Կիրակի М23-ի առաջնորդներից մեկը հայտարարել է ժամանակավոր հրադադարի մասին:





























