Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնից ոչ հեռու՝ Ֆաթիհ շրջանում, կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մոտակա ինությունները, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապ օգնության մեքենաներ եւ հրշեջներ: Միջադեպի արդյունքում երկու մարդ՝ մայր ու որդի, վիրավորվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Bugun պարբերականի տվյալներով՝ բնակելի տներն ու գրասենյակային շինությունները, որոնք մոտ են եղել պայթյունի վայրին, վնասվել են: Ոստիկանությունը փակել է միջադեպի հարակից տարածքները: Վնասված շենքի բնակիչներին տարհանել են: Պայթյունի պատճառներն առայժմ չեն պարզվել: