Կոլումբիական ՌԾՈւ-ը առգրավել են մոտորանավակ, որով տեղափոխել են ավելի քան 1.4 տոննա կոկաին: Մոտորանավակը կանգնեցրել են միջազգային ջրերում:
Կոլումբիական իշխանությունների տվայլներով՝ այն ուղեւորովում էր Դոմինիկյան հանրապետություն: Մոտորանավակաի վրա ձերբակալել են չորս վենեսուելացիների եւ մեկ կոլումբիացու, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Նրանց կալանավորված պահում են Ֆլորիդայում, որտեղ, ինչպես սպասվում է, նրանց մեղադրանքներ կներկայացնեն:
Թմրավաճառների ձերբակալությունը իրականացվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների եւ կոլումբիական ՌԾՈւ-ի համատեղ գործողության արդյունքում:





























