Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հրաժարվել է պատասխանել տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման մասին հարցերին: Լրագրողների այն հարցերին՝ կապված ավտոբուսների եւ երթուղայինների ուղեվարձի թանկացման հետ, Արեյանը հակիրճ պատասխանել է. «Աշխատում է հանձնաժողով, որը ստեղծվել է Երեւանի քաղաքապետի կողմից: Երբ այն ավարտի իր աշխատանքը, այդ ժամանակել կխոսենք կոնկրետ բաների մասին»:

Փոխքաղաքապետը չի պատասխանել այն հարցին, արդյոք քաղաքապետարանը պատրաստ է սուբսիդավորել ուղեվարձը. «Կրկնում եմ, թող հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Այնուամենայնիվ, խորհրդարանական հանձնաժողովներում արդեն քննարկվում է 2014թ բյուջեի նախագիծը: Եթե քաղաքապետարանն, այնուամենայնիվ, որոշի սուբսիդավորել ուղեվարձը, ապա ի՞նչ աղբյուրներից են նոր ծախսերը ներառվելու բյուջեում: Այս հարցին եւս քաղաքապետի տեղակալը չպատասխանեց: