Երեւանի հին ՋԷԿ-ը կարելի է 100 մՎտ հզորությամբ գործարկել Ղարաբաղի ածուխով: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: «Դա ծրագրերից մեկն է, որը կբարձրացնի մեր էներգանվտանգության մակարդակը», – հավելել է Մովսիսյանը: Ըստ նրա` վերջին երկու տարիներին Ղարաբախի ածխահանքերը հավելյալ ուսումնասիրվել են, սահմանվել են դրանց հարստացման տեխնոլոգիաները:
«Վերջինս Հայաստանի համար լուրջ խնդիր է, քանի որ էներգակառույցներն ածխով շահագործելու փորձ մենք չունենք, իսկ Մաղավուզի հանքն ունի նաեւ բարդ տեղանք, որը դժվարացնում է արդյունահանումը: Այնուամենայնիվ, հին բլոկը կարող է գործարկվել մոտ 100 մՎտ հզորությամբ», - նշել է էներգետիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ Երեւանի հին ՋԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երբ 2010թ. ապրիլին շահագործման էր հանձնվել նորը` 271,7 մվտ հզորությամբ: Հին կայանում 7 ագրեգատներից աշխատում էր միայն մեկը` 50 մՎտ հզորությամբ:





























