Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի դատարանը երկուշաբթի գրավի դիմաց ազատ է արձակել գեներալ, նախկին նախագահ Փերվեզա Մուշարրաֆին, որը հոկտեմբերին ձերբակալվել էր 2007-ին մզկիթի գրոհի ժամանակ մարդկանց մահվան համար, հաղորդում է պակիստանյան Geo News հեռուստաալիքը:
Ավելի վաղ Մուշարրաֆին ազատել էին տնային կալանքից երեք այլ գործերի հետ կապված: Գեներալի փաստաբանները հայտարարել են, որ նա առայժմ կմնա Պակիստանում:
Ուրբաթ օրը դատավորը սկսել է դիտարկել Մուշարրաֆի փաստաբանի միջնորդությունը՝ կապված տնային կալանքից նրա ազատ արձակվելու հետ, սակայն այդպես էլ որոշում չի կայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























