Կազինոներում շահումները պետք է հարկել: Այդ մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ 2014 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այդ դիտարկմանն ի պատասխան, իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները բացահայտ անհամաձայնություն արտահայտեցին՝ թեքելով գլուխները եւ ճպպացնելով լեզուները:

«Սպասեք, «ծը-ծը-ծը» մի արեք: Խնդիրը ավելի խորն է: Փաստորեն մենք խրախուսում ենք անաշխատ եկամուտը: Աշխատող մարդուն ասում ենք՝  աշխատավարձիցդ նվզագույնը 24.4% վճարիր: Իսկ չաշխատողը, ստացվում է՝ վճարելիք չունի՞», - նկատեց Ա. Մինասյանը:

Սրան անմիջապես արձագանքեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախաահ Վարդան Այվազյանը. «Բայց դուք գիտե՞ք՝ ով ինչքան ա խաղում ու շահում: Տասնհինգ հազար հոգուց հազիվ մի հոգին ա կրում»:

Սրան Ա. Մինասյանն արձագանքեց. «Ավելի լավ: Բայց թող երկրում լինի մի քաղաքականություն, որով անաշխատ եկամուտներն ավելի շատ կհարկվեն»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am