Մոսկովյան Լյուբլինո շրջանում «Ռուսական երթի» ընթացքում ձերբակալել են մի քանի մարդու, հաղորդել է ՆԳՆ մայրաքաղաքի հարցերով ղեկավարը:

Ձերբակլությունների պատճառը արգելված սիմվոլիկան օգտագործելն ու նացիստական կարգախոսեր բղավելն է եղել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջոցառումն, ընդհանուր առմամբ, անցնում է առանց միջադեպերի, նշում է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում «Ռուսական երթին» մասնակցելու է եկել մոտ ութ հազար մարդ:

Այս տարի երթը մայրաքաղաքում անցկացվում է արդեն 5-րդ անգամ: