Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով դատական լսումները հետաձգվել են մինչեւ նոյեմբերի 8-ը, հաղորդում է Al-Jazeera-ն:

Reuters-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Մուրսին մինչեւ հաջորդ լսումները կմնա Կահիրեի արվարձանում գտնվող Տորա բանտում, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատավարությունը կասեցվել էր Եգիպտոսի նախկին նախագահի՝ բանտարկյալների համար նախատեսված սպիտակ հագուստը կրելուց հրաժարվելու պատճառով: Նիստին խանգարել են նաեւ Մուրսիի կողմնակիցների բղավոցները:

Մուրսիին ու եւս 14 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են 2012-ին նախագահական պալատի մոտ ցուցարարների մահվան մեջ: