Աշխատանքային ներգաղթյալներն այսուհետ ռուսական երթուղայիններ չեն կարող վարել։ Նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում ռուսական վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից կոմերցիոն ավտոմեքենաներ վարելու արգելքը։
Ըստ ռուսաստանցի օրենսդիրների՝ Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում եթեւեկության կանոնները փոխվում են, եւ ռուսական կանոնները չիմանալը վթարային վիճակների է հանգեցնում։ Եկվոր վարորդները պարզապես չեն հասկանում՝ ինչ է իրենցից պահանջվում ճանապարհին։ Այդ պատճառով, օրինակ, Տաջիկստանում վարորդական իրավունք ստացած վարորդը չի կարող ռուսական ավտոբուսի ղեկին նստել, փոխանցում է Life News-ը։
Օրենքի կատարումը կվերահսկեն տուգանքների միջոցով, որոնք կվճարեն գործատուները. 50 հազար ռուբլի ամեն վարորդի համար։
Արտասահմանցիները պետք է վարորդական իրավունք ստանան Ռուսաստանում՝ բոլոր կանոններով, սկզբի համար ռուսական ավտոդպրոց հաճախելով։




























