Հայաստանի ԱԻՆ-ում նյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ 36-ամյա Հ. Ս.-ն վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ եւ ՌԴ ԱՃԿԿ:

Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից եւ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:

Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են եւ՛ Ռուսաստանի Դաշնությունում, եւ՛ Վրաստանի Հանրապետությունում:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: