Մասիս - Ռանչպար ավտոճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի 33 ՕT 277 համարանիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ եւ փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԶԻԼ-130» մակնիշի աղբատարը (35-ամյա վարորդ Է. Ղ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին եւ տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























