Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Դուբայից ժամանած Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված թանկարժեք բջջային հեռախոսներ, պլանշետային համակարգիչ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայութունը:

Ինչպես գերատեսչությունում են հաղորդել, ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 21 355 լարի՝ մոտ 13 հազար դոլար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ուղեբեռի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է 24 բջջային հեռախոս (13 Samsung Galaxy, 2 Sony Xperia, 8 iPhone5 եւ Nokia Lumia1020) եւ պլանշետային համակարգիչ՝ Samsung Galaxy TAB2: