Իսպանիայում հասունանում է կոռուպցիոն սկանդալ՝ թագավոր Խուան Կառլոս I-ի փեսայի մասնակցությամբ: Հերցոգ Պալմա-դե-Մայորկացի Ինյակի Ուրդանգարին՝ արքայադուստր Կրիստինայի ամուսնուն, կասկածում են մեկ միլիոն եվրոն ոչ ըստ նշանկության ծախսելու մեջ:

Դատական քաշքշուքի շրջանակներում իսպանական դատարանը թագավորի փեասյից առգրավել է 16 անշարժ գույքի օբեկտ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Սույն թվականի ապրիլին որպես գործի շրջանակներում կասկածյալ ներգրավվել է նաեւ արքայադուստր Կրիստինան: Կոռուպցիայի դեմ պայքարողները համոզված են, որ կրտսեր արքայադուստրը տեղյակ է եղել ամուսնու մեքենայություններից  եւ անգամ մասնակցել է դրանց: