Ոստիկանությունը պարզել է ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Garden State Plaza առեւտրի կենտրոնում կրակոցներ արձակած անձի ինքնությունը:
The Star-Ledger-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Westfield Garden State Plaza կենտրոնում կրակ է բացել 20-ամյա Ռիչարդ Շուպը: Կասկածյալն ապրում է Թինեք փոքր քաղաքում, աշխատում է տեղի ռեստորանում:
Նրա գտնվելու վայրն անհայտ է, ոստիկանությունը կարծում է, որ հանցագործն արդեն լքելէ առեւտրի կենտրոնը:
Շուպը Westfield Garden State Plaza-ում կրակ էր բացել նոյեմբերի 4-ի երեկոյան: Ականատեսները պատմել էին, որ տեսել էին զրահաբաճկոնով եւ մոտոցիկլավարի սաղավարտով տղամարդու, փոխանցում է lenta.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր երկու վիրավորների մասին, սակայն իշխանությունները դա դեռ չեն հաստատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























