Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ եւ 266-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները եւ կատարելով իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, 2010 թվականի օգոստոսi ընթացքում, իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով, զգալի չափերի հասնող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` թմրամոլներին հյուրասիրելու, նրանց շրջանում վստահություն ձեռք բերելու եւ թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալու նպատակով:

Կատարվում է նախաքննություն: