Կանադական Մոնրեալ քաղաքի օդանավակայանում նոյեմբերի լույս 5-ի գիշերը այրվել է Royal Air Maroc ավիաընկերության օդանավը:
AFP-ի տվյալով, բռնկումը տեղի է ունեցել ուղեբեռային հատվածով:
Կասաբլանկայից ժամանած օդանավում 250 ուղեւոր է եղել եւ անձնակազմի ութ անդամ: Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել վթարային ելքով իջնելիս, մնացածները թունավորվել են այրման գազերից: Բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն:





























