Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնում նոյեմբերի 4-ի գիշերը վրացական «Ազատ գոտի» ՀԿ ակտիվիստները ռուսական դրոշ են այրել, ինչի մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Դրոշը կախված է եղել քաղաքի կենտրոնական պողոտայում՝ միջազգային փառատոնի շրջանակներում: Ակտիվիստները՝ Փոթիի բնակիչները, պոկել են դրոշը, վրան բենզին լցրել ու այրել: «Դա մի երկրի դրոշ էր, որն օկուպացրել է Վրաստանի 20 տոկոսը»,-հայտարարել է կազմակերպության շտաբը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Ռուսական դրոշն այրելու մասին տեղեկություններն անմիջապես տարածվել են սոցկայքերում ու բուռն քննարկումների առարկա դարձել:




























