Բեսլանի մի քանի բնակիչներ սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են:
Հոսպիտալացվածներից մեկը վախճանվել է, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Հարավային Օսիայի ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Ալլա Ախպոլովան:
Մամուլի ծառայության տվյալով՝ 39-ամյա տղամարդը Մոսկվայից տուն է վերադարձել: Այդ առթիվ նա հյուրեր է հրավիրել եւ տապակած ձուկ պատրաստել, որը Վլադիվոստոկից ուղարկել էր տղամարդու եղբայրը: Ընթրիքի ժամանակ ինչ-որ մեկը նկատել է, որ սեղանին աղ չկա: Հյուրերը եւ տերը աղի նման փոշով բանկա են նկատել եւ ուտելիքի վրա լցրել:
Սակայն բանկայում եղածը քիմիական ինչ-որ այլ նյութ է եղել, ենթադրվում է՝ սելիտրա:
Հյուրերից տասը թունավորվել են եւ սկսել շնչահեղձ լինել: Վեց մարդ վերակենդանացման բաժանմունքում է: Իսկ տանտերը, որն, ինչպես պարզվել է, այդ նյութն աղի տեղ օգտագործել է ուտեստները պատրաստելիս, մահացել է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»
Դատաբժշկական փորձագետները ճշտում են, թե իրականում ինչ է եղել բանկայում:



























