Եթե մեջբերում եմ ռուս հեղինակների կամ ռուսական գրականություն, աշխատում եմ բնական տեքստը ցիտել։ Այսպիսին էր Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի արձագանքը լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է ասուլիսների ժամանակ ռուսերեն խոսում։
«Ռուսերեն, թե անգլերեն, թե թուրքերեն, բայց այս դեպքում սա չէ կարեւորը, այլ թե ինչի մասին ես խոսում, դատարկահաչությո՞ւն, թե՞ լուրջ դոկտրին ես տալիս»,- ասաց նա։
Գլխավոր մարքսիստը, սակայն, անպատասխան թողեց հարցը, թե ինչու այդ դեպքում ֆրանսերեն հեղինակներից մեջբերելիս ֆրանսերեն չի խոսում։ Դավիթ Հակոբյանը նշեց, որ եթե ռազմական կյանքում աստվածը հրետանին է, ապա քաղաքականության մեջ՝ գաղափարախոսությունը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ծառայել է խորհրդային բանակում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























