Հայկական բիզնեսը հրաժարվել է կենտրոնացված կերպով աշխատել Սոչիի օլիմպիական շինությունների վրա: Այս մասին այսօր հայտարարել է «Զարգացման հայկական գործակալության» տնօրենն Ռոբերտ Հարությունյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Հիշեցնենք, որ ավելի վաղ գործակալությունը բանակցում էր ռուսական «Օլիմպստրոյ» ընկերության հետ՝ կապված հայկական երեսպատման սալիկները արտահանելու, ինչպես նաեւ օլիմպիական օբյեկտներում հայ շինարարների աշխատանքի հետ:
«Սոչի է արտահանվել հայկական շինանյութերի որոշակի ծավալ, ներգրավվել է հայկական աշխատուժ, սակայն, ցավոք, գործընթացն այդպես էլ առջընթաց չգրանցեց: Յուրաքանչյուր ընկերություն պայմանավորվել է առանձին՝ իր ուժերի ներածին չափով»,-ընդգծել է Հարությունյանը:
Հիշեցնենք որ ժամանակին Սոչիի համար արտահանում իրականացնելն ընկալվել է էնտուզիազմով: Հնարավոր գործընկերներից մեկն էր համարվում «ԲԱՄՕ» ընկերությունը, որի սեփականատերերը ծագումով հայեր են: Այն պատրաստվում էր Սոչիում կառուցել «Հայաստանի քարեր» հյուրանոցային համալիրը, որի համար հայկական ընկերությունները մտադիր էին առաջարկել երեսպատման սալիկներ:



























