Կինը դաժանաբար պատժել է ամուսնու սիրուհուն. կտրել է նրա մազերը եւ ստիպել  մերկ շայլել քաղաքի փողոցներում։

Դեպքը կատարվել է Ռուսաստանի Տուլա քաղաքում։ Գործի հետաքննությունն ավարտված է, նյութերն ուղարկվել են դատարան։

Հետաքննությունը պարզել է, որ 2013թ. մայիսի 13-ին ամբաստանյալ Ն.-ն, իմանալով տուժող Լ.-ի հետ ամուսնու հանդիպման մասին, ընկերուհի Ա.-ի հետ եկել է նրա տուն՝ «հարաբերություններ պարզելու»։ Կանայք թակել են Լ.-ի բնակարանի պատուհանը եւ պահանջել են իրենց ներս թողնել։  Ն.-ի այնտեղ գտնվող  ամուսինն իսկույն լքել է Լ.-ի բնակարանը։

Բնակարան մտնելով՝ երկու կանայք սկսել են վիրավորել եւ ծեծել տանտիրուհուն։ Ն.-նեւ Ա.-ն երկար տանջել են տուժածին, խոհանոցային դանակով կտրել են մազերը, բռնությամբ հանել հագուստը, մերկ դուրս բերել փողոց,  ասված է Տուլայի դատախազության զեկույցում, փոխանցում է NEWSru.com-ը։

Տուժածը դիմել է հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար, նաեւ՝ իրավապահ մարմիններին։