Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեկտեմբերի 8-ը հայտարարել է Ուգո Չավեսին նվիրված Սիրո ու հավատարմության օր: Հրամանը հրապարակվել է Gaceta Oficial-ում՝ Վենեսուելայի կառավարության պաշտոնական տպագիր մարմնում:
Նոր տոնի պաշտոնական անվանումն է «Հավատարմության ու սիրո օր՝ նվիրված Գերագույն գլխավոր հրամանատար Ուգո Չավեսին ու Հայրենիքին»: Օրվա ընտրությունը կապված է նրա հետ, որ 2012-ի այդ օրը Չավեսը վերջին անգամ է դիմել Վենեսուելայի ժողովրդին:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, վկայակոչելով Reuters-ին, Չավեսին նվիրված տոնի առաջին միջոցառումները համընկնում են Վենեսուելայում տարածաշրջանային ընտրությունների հետ:
Հիշեցնենք, որ Չավեսը մահացել է այս տարվա մարտին՝ քաղցկեղից:





























