Դեթրոյթում (Միչիգան) տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ սպիտակամորթ տղամարդը՝ Մայք Դագենը,  դարձել է քաղաքապետ: Նա նախկինում աշխատել է առողջապահության համակարգում:

Դագենը հիմնական մրցակցից՝ շերիֆ Բեննի Նապոլեոնից,  զգալի առաջ է անցել:

Նախնական տվյալով՝ Դագենը 55% ձայնով առաջատարն է՝ ընդդեմ հակառակորդի 45%-ի, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Washington Post-ը:

Դեթրոյթի իշխանությունները հուլիսին հայտարարել էր սնանկացման մասին՝ 18 մլրդ դոլարի պարտքը վճարելու անկարողության պատճառով, ինչը ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել էր  մունիցիպալ խոշորագույն սնանկացումը: