Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ կապված հայրենական հրուշակագործների շահերը պաշտպանելու հետ, հայտարարել է տնտեսական զարգացման ու առեւտրի նախարար Իգոր Պրասլովը:

«Մեր ներկայացուցիչն արդեն հնչեցրել է այդ խնդիրը եւ Ժնեւում դրա մասին արդեն գիտեն: Մենք այժմ նախապատրաստում ենք հետագա քայլերը»,-հաղորդել է Պրասլովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հոկտեմբերի վերջին Roshen կորպորացիան դիմել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարություն՝ խնդրելով ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի հետ պարզաբանել հարաբերությունները: