Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտտոր Խրիստենկոն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի վեցին Երեւանում կստորագրեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիր կստորագրեն:

«Հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել համագործակցությունը: Հայաստանին հնարավորություն կտրվի ներկա լինել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵՏՀ կոլեգիայի նիստերին»,-«ՌԻԱ Նովոստիին» են հաղորդել ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում, սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: