Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին հանդես է եկել վրացական բանտերի քառամակարդակ աստիճանակարգման նախաձեռնությամբ: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ առավել խիստ ռեժիմի բանտում նախատեսվում է պահել այսպես կոչված քրեական «հեղինակություններին», ծանր հանցագործություն կատարած բանտարկյալներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր սպառնալիք են ներկայացնում:
Նախարարը հստակեցրել է, որ առավել մեղմ ռեժիմով բանտերը «կիսափակ հաստատություններ» կլինեն, որոնցում բանտարկյալներին ոչ միայն աշխատանք կտրամադրվի, այլեւ ընտանիքների հետ հաճախակի տեսակցություններ, այդ թվում՝ կարճատեւ արձակուրդներ:
«Մեր այս նախաձեռնությունն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ, կարծում եմ, այն օրենսդրորեն կհաստատվի», - Սուբարիի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:




























