Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը վստահ չէ, որ Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում համաձայնագիր կկնքվի: Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Բիլդտը հայտարարել է, որ երբեք էլ վստահ չի եղել, որ դա կկայանա առաջիկայում, քանի որ չափազանց շատ նախապայմանների իրականացում է պահանջում:Նրա խոսքով՝ շատ բան կախված է լինելու Կոկսի եւ Կվասնեւսկիի առաքելության զեկույցից, որը նախատեսվում է նոյեմբերի 14-ին:

Բիլդտը հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները կգնահատեն  զեկույցը նոյեմբերի 18-ին՝ ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին:

Լեհաստանի նախկին նախարար Ալեքսանդր Կվասնեւսկին եւ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետ Կոկսը ուսումնասիրում են Յուլիա Տիմոշենկոյի դեմ գործը: