Հոլանդիայի ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսը քննադատել է ռուսական օրենքը, որն արգելում է «անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզը»:
Տիմմերմանսը երկրի խորհրդարան է ուղղել նամակ, որում պնդում է, որ ռուսական Դումայի ընդունած օրենքը խտրականություն ու հոմոֆոբիա է սերմանում: Նախարարի խոսքով՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումը կարող է Նիդերլանդներում ապաստան ստանալու հիմք դառնալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:




























