Ադրբեջանում վիրավորական են համարում նախագահ Իլհամ Ալիեւին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համեմատելը:

Haqqin.az-ը հայտնում է,  որ  «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը «Ադրբեջանի նախագահին վիրավորել է՝ նրա կառավարությունը բռնապետական ռեժիմների, մասնավորապես՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հետ համեմատելով»:

Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կալանավորել է իր բոլոր քաղաքական հակառակորդներին: «Ադրբեջանում նման իրավիճակ է, բայց որոշ տարբերություններ կան: Ըստ նրա՝ Ալիեւը, ի տարբերություն Լուկաշենկոյի, հրավիրվել է վիլնյուսյան գագաթաժողովին: Նա նաեւ նշել է, որ գագաթաժողովի ընթացքում  Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի հեշտացման պայմանագիր կստորագրվի:

Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցի վերաբերյալ Կարլ Բիլդտը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է եզրահանգումներ կատարեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցից ելնելով: