22-ամյա Գարիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է 1970 թ. ծնված Տիգրան Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն։




























