Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոյեմբերի 7-ին ԵԱՀԿ մոնիթորինգ կիրականացվի:

Մոնիթորինգը կանցկացվի Հայաստանի Տավուշի մարզի Կայանավան եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանամերձ Բալա Ջաֆարլի գյուղերի ուղղությամբ:

Հայկական կողմից մոնիթորինգն իրականացնելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը, ինչպես նաեւ դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը:

Ադրբեջանական կողմում մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Իրժի Աբերլեն: