30-ամյա  Արամ Գևորգյանին ծեծել է նախկին կնոջը եւ կոտրել նախկին զոքանչի համակարգիչը: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Արամ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 14-ին, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ձեռքերով հարվածել է նախկին կնոջը` Արևիկ Հովաննիսյանին, պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք: Միաժամանակ դիտավորությամբ վնասել է վերջինիս մորը` Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող «COMPAQ» տեսակի նոթբուք համակարգիչը և համակարգչային սեղանի ապակին, պատճառելով ընդհանուրը զգալի չափի` 175000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Քրեական գործ է հարուցվել 117 եւ 185 հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: