Տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական փորձը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել, որպեսզի կողմերը փոխզիջման գնան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սեւ-կասպիցծովյան տարածաշրջանի քաղաքականու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի նոյեմբերին կայանալիք հանդիպմանը:

Նրա համոզմամբ՝ իրավաիճակը բավական բարդ է՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության հետ: «Այդ կերպ, առաջիկա բանակցությունների փաստն ինքնին թեեւ փոքր, բայց որոշակի հույս է ներշնչում»,- նշել է Արեշեւը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ նոյեմբերի 4-5-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հանդիպումներից հետո նախագահները հայտնեցին իրենց մտադրության մասին՝ հանդիպել 2013թ.-ի նոյեմբերին, որպեսզի ճշտեն կարգավորման դիրքորոշումներն ու քննարկեն դրանց առաջընթացի ուղիները: