Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 56 177 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 տոկոսով կամ 2142-ով։

Միայն 2013-ի սեպտեմբերին Թուրքիա է այցելել 7 345 հայաստանցի։

Նշենք, որ  2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։